ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԱ

Համակարգչային դասընթացները իրենց մեջ ներառում են տարրական և ամենաբարդ ծրագրերի ուսուցումը` ինչպես սկսնակների, այնպես էլ վերապատրաստվել ցանկացողների համար: Կենտրոնը հագեցված է նորագույն համակարգչային տեխնիկայով, համակարգչային ծրագրերի վերջին տարբերակներով: Մեր կենտրոնում անցկացվող համակարգչային դասընթացների առավելությունը այն է, որ յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, որը անձին հնարավորություն է տալիս խորացնելու իր գիտելիքները տվյալ ծրագրի մեջ` իր ընդունակություններին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Կոորպորատիվ հայտերի դեպքում գործում են զգալի զեղչեր: Բացի այդ երկար տարիների մեր աշխատանքային փորձը, բանիմաց մասնագետների նվիրվածությունը հանդիսանում են մեր ամենակարևոր երաշխիքը:

          ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ        ԺԱՄ       ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԴՐ)      ԽՄԲԱԿԱՅԻՆ (ԴՐ)
PhotoShop 14 25000 20000
CorelDraw 14 25000 20000
Adobe Indesign 14 25000 20000
Adobe Illustrator 14 25000 20000
Master Class 18 35000 25000

Photoshop

Այս ծրագիրը կիրառվում է դիզայնի բոլոր ոլորտներում, նախագծման, համակարգչային մոդելավորման ոլորտներում, ինչպես նաև համակարգչային գրաֆիկայի հետ կապված այլ բնագավառներում:

Adobe InDesign

Adobe InDesign-ը ամենաբազմաֆունկցիոնալ և ամենահարմար հրատարակչական համակարգերից է:  Այս ծրագրի շնորհիվ ստեղծվում են գրքերի, ամսագրերի, թերթերի, ինչպես նաև վեբ հրատարակությունների նախագծերը: Սև-սպիտկ կամ լրիվ գունավոր հրապարակումների կազմումը, գրաֆիկների ստեղծման և խմբագրման հիանալի հնրավորությունները, տեքստի ֆորմատավորումը և ձևակերպումը, գրաֆիկական և տեքստային խմբագրիչներից ներմուծումը, և այս ամենը մեկ հարմարավետ ինտերֆեյսում է: Adobe InDesign-ը թույլ է տալիս ֆունկցիաների ու գործիքների հարմարավետության և բազմազանության հաշվին խնայել Ձեր ժամանակը: Այն իր դասի ծրագրերի մեջ ունի ամենալայն հնարավորությունները և նաև թույլ է տալիս մինչ տպագրությունը հետևել և գտնել բոլոր թերությունները, այդ թվում նաև այնպիսի պրոբլեմային ոլորտում, ինչպիսին  գույների փոխանցումը է:

Adobe Illustrator

Adobe Illustrator –ը դա գրաֆիկայի վեկտորային խմբագրման ունիվերսալ համակարգ է, որը լայն ճանաչում ունի դիզայներների և վեբ-դիզայներների շրջանում:  Ծրագրի ուսուցումից հետո նույնիսկ հմուտ դիզայներները Illustrator-ում նոր մոտեցումներ և մեխանիզմներ են գտնում  ամենաբարդ և ոչ ստանդարտ լուծումների իրականացման համար:   Ծրագիրն ունի նկարելու, ֆոտոպատկերների խմբագրման լայն հնարավորությունների ուսումնասիրում,  այլ ծրագրերից պատկերների ներմուծում, ինչպես նաև տեքստային ֆրագմենտների ֆորմատավորում և ձևակերպում, պիքսելային պատկերների վերածում վեկտորայինի:

CorelDRAW

CorelDraw-ը վեկտորային գրաֆիկական խմբագրիչ է ստեղծված Corel Corporation-ի կողմից: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել գրաֆիկական պատկերներ համակարգչի միջոցով:
Corel ընկերությունը գրաֆիկայի և գրասենյակային ծրագրային ապահովման շուկայում առաջատարն է: Այն լուսանկարների, վիդեոձայնագրությունների և DVD–երի հետ աշխատանքի համար առաջարկում է ժամանակակից ծրագրերի լայն տեսականի լայն բազմազանություն: 1989թ. Ընկերությունը թողարկեց CorelDRAW-ն, որը հեղափոխեց գրաֆիկական ծրագրերի շուկան: Ախարհի ավելի քան 75 երկներում ավելի քան 100միլիոն մարդ ընտրեց այս ծրագիրը:

2020-02-26 08:18:55

Գլխավոր նորություններ


STAY CONNECTED